Ներքին Տեսանյութ 44 րոպե առաջ - 22:24 22-08-2026

68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի Ջրաձոր գյուղում մարդիկ հիշեցնում են Փաշինյանի խոստումը, որն այդպես էլ մնաց թղթի վրա։

2022 թվականի ամռանը, կառավարության նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ «լրիվ նոր գյուղ» կառուցելու մասին։ Փաշինյանի հայտարարությունը կապված էր բացառապես Կապսի ջրամբարի շինարարության ծրագրի հետ, այսինքն` Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի շրջանակում Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղը պետք է տեղափոխվեր ներկայիս բնակավայրից շուրջ 5 կիլոմետր հեռավորության վրա՝ ըստ էության Գյումրիին ավելի մոտ։

2023 թ. ջրամբարի շինաշխատանքները շատ արագ տեմպերով առաջ էր գնում, բայց 2025 թվական դեկտեմբերին չինական կապալառու ընկերության հետ պայմանագիրը դադարեցվել է։ Ի՞նչ իրավիճակ ունենք. ձախողվել է, ոչ միայն Կապսի ջրամբարի շինարարության ծրագիրը, այլ նաև Ջրաձոր գյուղի կառուցումը։

Ջրաձորցի Լյովա Սիմոնյանը Oragir.News-ի հետ զրույցում ասում է. «68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն։ Մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա»։

Տղամարդն ասում է, որ այլևս հավատ չունի, ստիպված իրենք իրենց ուժերով են փորձում իրենց տունը կարգի բերել։

Նշենք, որ օրերս ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, անդրադառնալով Կապսի ջրամբարի շինարարությանը, հայտարարել է, որ չինական կապալառու ընկերության հետ պայմանագիրն արդեն խզվել է, և այժմ նոր նախագծի պատվիրման փուլում են։

Նախարարի խոսքով՝ նոր նախագծով նախատեսվում է կրկնապատկել ջրամբարի ծավալը՝ այն հասցնելով 60 միլիոն խորանարդ մետրի։ Նախագծի պատրաստ լինելուց հետո այն, ըստ նախարարի, միջազգային ընթացակարգերին համապատասխան կդրվի մրցույթի։ Խուդաթյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարվա սկզբին արդեն շինարար կունենան, և աշխատանքները կսկսվեն։

Սակայն Ջրաձորի բնակիչները նոր խոստումներին մեծ հավատ չեն տալիս։ Տարիներ շարունակ սպասելով ջրամբարի ու նոր գյուղի կառուցմանը՝ նրանք այսօր էլ շարունակում են ապրել անորոշության մեջ։

Չորս տարի առաջ խոստացված «լրիվ նոր գյուղը» դեռ կառուցված չէ, իսկ ջրամբարի շինարարությունը նորից մեկնարկային կետի մոտ է։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար
09:50 Բեռլինի անտառներում զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել․ կասկածները տանում են դեպի Ռուսաստան
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
13:54 Ջրասուզակ Վահե Մելքոնյանի աշխատավարձը պաշտոնապես բարձրացվել է
13:06 Ադրբեջանը ոչ Արծվաշեն է մեզ տալու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո