Ներքին 1 ամիս առաջ - 09:15 23-08-2026

Օգոստոսի 23-24-ին ցերեկային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին՝ օգոստոսի 22-ի հետ համեմատած՝ ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով։

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին լեռնային մարզերում ցերեկը հասնելով +32․․․+33°C, նախալեռնային գոտում +36․․․+37°C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +38․․․+40°C։

Օգոստոսի 23-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում օգոստոսի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 26-27-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-27-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը