Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 23:00 16-02-2023

Արևմուտքը ռուս-ուկրաիանական պատերազմի առաջին տարվա կապակցությամբ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի, ՆԱՏՕ-ն կոչ է անում պատրաստվել երկարաժամկետ հակամարտության

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Մեծ յոթնյակում վերջինիս գործընկերները Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների նոր լայնածավալ փաթեթ ներկայացնել՝ ռուս-ուկրաիանական պատերազմի առաջին տարվա կապակցությամբ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։

Ամերիկացի պաշտոնյան տեղեկացրել է, որ նոր պատժամիջոցները կազդեն ռուսական ռազմարդյունաբերական համալիրի վրա։ Նրա խոսքով՝ բարձր տեխնոլոգիական սարքավորումների մատակարարումների հարցում նույնպես սահմանափակող միջոցներ կձեռնարկվեն։

«Կարծում եմ, մոտ փետրվարի 24-ին դուք կտեսնեք պատժամիջոցների նոր մեծ փաթեթ ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ Մեծ յոթնյակի մեր բոլոր գործընկերներից: Պատժամիջոցները կուժեղացվեն և կընդլայնվեն որոշակի կատեգորիաներում, որտեղ մենք նախկինում ակտիվ ենք եղել, մասնավորապես՝ սահմանափակելով Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության համար տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական սարքավորումների մատակարարումը»,- ասել է պետքարտուղարի տեղակալը։

Նուլանդը շեշտել է, որ սահմանափակումները կազդեն նրանց վրա, ովքեր կօգնեն Ռուսաստանի իշխանություններին իրականացնել հատուկ ռազմական գործողությունը, կամ շրջանցել արդեն իսկ սահմանված պատժամիջոցները։ Նա նշել է, որ արևմտյան երկրները մտադիր են ընդլայնել բանկային պատժամիջոցները, ինչպես նաև արտահանման վերահսկողության հետ կապված սահմանափակումները։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն իր հերթին հայտարարել էր, որ դաշինքը պետք է նախապատրաստվի Ռուսաստանի հետ երկարատև հակամարտության: Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ դիմակայությունը երկար տարիներ կձգձգվի։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ խոսել էր նաև Մոսկվայի հետ երկարատև հակամարտության պատրաստվելու անհրաժեշտության մասին: Սթոլթենբերգը նաև ասել էր, որ ՆԱՏՕ-ում գիտեին, որ Ուկրաինայում հակամարտություն կսկսվի։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար