Ներքին 4 տարի առաջ - 11:02 23-06-2022

Պատերազմի հետևանքով կրթական համակարգում ծագել են բազմաթիվ հիմնախնդիրներ. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Ֆորում 405» կրթական համաժողովին՝ «Ինչպես նորարարության և առաջնորդության միջոցով սկիզբ տալ հայկական վերածննդին» խորագրի ներքո:

Արտակ Բեգլարյանը ողջունել է «Ֆորում 405»-ի կազմակերպման նախաձեռնությունը, որի շրջանակներում Հայաստանի ու Արցախի կրթական համակարգերի հարյուրավոր ներկայացուցիչներ քննարկում են առկա մարտահրավերները, կիրառվող լուծումներն ու ապագա անելիքները: Պետական նախարարն անդրադարձել է հետպատերազմյան իրականությունում դասավանդման և ուսումնառության առանձնահատկություններին ու հիմնախնդիրներին: Արտակ Բեգլարյանի համակարգմամբ՝ ներառական քննարկումների միջոցով վեր են հանվել մի շարք հարցեր պատերազմական տրավմաների, հետպատերազմյան դժվարությունների ու այլ առնչվող երևույթների վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են լուծման հնարավոր մոտեցումներ:

«Պատերազմի հետևանքով ինչպես Արցախի ամբողջ հասարակությունում, այնպես էլ կրթական համակարգում ծագել կամ սրվել են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք բացասականորեն են անդրադառնում կրթության որակի վրա՝ ազդելով բոլոր հիմնական դերակատարների՝ աշակերտների, ուսուցիչների ու ընտանիքների վարքի ու հոգեբանության վրա: Մենք պարտավոր ենք արդյունավետ ու նորարարական լուծումներ տալ այդ հիմնախնդիրներին՝ ձգտելով մի կողմից չեզոքացնել դրանց բացասական ազդեցությունը, մյուս կողմից՝ ճգնաժամն օգտագործել որպես հնարավորություն վերածննդի ու հետագա զարգացման համար: Այստեղ գլխավոր դերը պատկանում է ուսուցիչներին, որոնց չպետք է միայնակ թողնել՝ աջակցելով վերապատրաստումներով ու մշտական խորհրդատվությամբ, իսկ աշակերտները պետք է լինեն ներառական, գործնական ու գաղափարական ուշադրության ներքո»,- նշել է պետական նախարարը:

Մտքերի փոխանակման արդյունքում քննարկվել են որոշ գործնական գաղափարներ պետական լիազոր մարմինների և մասնագիտական շրջանակների համագործակցության շուրջ:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում