«Նիկոլյան կրթական համակարգում» կրթվելը դարձել է նորաձևություն՝ առանց բովանդակության. Մետաքսե Հակոբյան
copy image url

«Նիկոլյան կրթական համակարգում» կրթվելը դարձել է նորաձևություն՝ առանց բովանդակության. Մետաքսե Հակոբյան

Ներքին Միտք 3 ժամ առաջ - 23:23 14-05-2025
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «90-ականների պատերազմից հետո՝ երբ երկիրը ծանր վիճակում էր, ազգային կրթությունը միակ հենարաններից մեկն էր, որը պահեց հասարակական դիմադրողականությունը։ Այն ժամանակվա ուսուցիչներն ու դասախոսները ոչ միայն գիտելիք էին փոխանցում, այլ ազգային ինքնությունը պահող արժեքների կրողն էին։

Անվերապահ նվիրվածությամբ, հաճախ՝ առանց նվազագույն պայմանների, նրանք կրթության միջոցով պահեցին երկիրը, սերունդ ձևավորեցին՝ ապագայի հույսով։

Տարիների ընթացքում հայկական կրթական համակարգը ունեցել է թե՛ ձեռքբերումներ, թե՛ թերացումներ։ Սակայն հիմնական ուղենիշը՝ ազգայինն ու արժեքային դաստիարակությունը, պահպանվել է։ Ուսուցիչն ունեցել է պատիվ, հարգանք և հեղինակություն։ Նրան վստահել են ոչ միայն առարկայական գիտելիք, այլ նաև սերնդի ուղղություն ձևավորելու կարևոր առաքելություն։

Այսօր սակայն այդ համակարգը կանգնած է լուրջ արժեքային ճգնաժամի առջև։ Այն, ինչ հիմա ունենք, կարելի է անվանել «նիկոլյան կրթական համակարգ», որտեղ շեշտադրումները արմատապես փոխված են։ Այստեղ կրթվելը դարձել է նորաձևություն՝ առանց բովանդակության, իսկ արժեքային դաշտը՝ խեղաթյուրված։ Ուսուցիչն այլևս այն հենարանը չէ, որին աշակերտը հարգում է։ Նա կարող է դառնալ հարվածի թիրախ՝ ֆիզիկական, բարոյական և իրավական իմաստով։ Երբ աշակերտը կարող է հրել, վիրավորել կամ «գործ տալ» ուսուցչի վրա, ապա դա արդեն համակարգային խնդրի արտահայտում է, ոչ թե առանձին միջադեպ։

Կրթությունը պետք է լինի ազգային անվտանգության հիմքերից մեկը։ Երբ ուսուցիչը նվաստացվում է, կրթությունը դառնում է ձևական, իսկ սերունդը՝ արժեքազուրկ։

Վստահաբար կփաստեմ, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունը զուրկ է կրթական համակարգից և պատասխանատուները խաղում են ոչ թե ուսումնական ծրագրերի, այլ ազգային գոյության ու ապագայի հետ։
Իսկ ուսուցիչը, ով այսօր արժանապատվություն չունի, վաղը չի կարող արժանապատիվ սերունդ դաստիարակել»։

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
09:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած երիտասարդի մարմինը․ հայտնի է ինքնությունը