Արտաքին 4 տարի առաջ - 23:22 22-06-2022

Ֆինլանդիան պատրաստ է կռվել Ռուսաստանի դեմ վերջինիս հարձակման դեպքում

Ֆինլանդիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Տիմո Կիվինենը հայտարարել է, որ ֆիննական բանակը պատրաստ է հետ մղել Ռուսաստանին, եթե վերջինս որոշի հարձակվել։ Նրա խոսքով, Ֆինլանդիան տասնամյակներ շարունակ պատրաստ է եղել այնպիսի պատերազմի, ինչպիսին այժմ տեղի է ունենում Ուկրաինայում։ Կիվինենը նաև ընդգծել է, որ նույնիսկ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո երկրի պաշտպանության հիմնական պատասխանատվությունը դեռևս լինելու է հենց Ֆինլանդիայի վրա։

Կիվինենի խոսքով՝ Ֆինլանդիան ունի զգալի ռազմական զինանոց, սակայն հիմնական գործոնը, որը թույլ կտա հետ մղել ցանկացած ագրեսորի հարվածը, ֆինն զինվորների բարձր մոտիվացիան է։

«Ուկրաինան չափազանց կոշտ պատառ էր, որպեսզի Ռուսաստանը կարողանար այն ծամել: Ֆինլանդիան ևս այդպիսին է լինելու»,- նշել է Կիվինենը:

Այժմ Ֆինլանդիան պաշտպանական կարիքների համար տարեկան հատկացնում է իր ազգային բյուջեի մոտ 2%-ը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ