Ներքին 4 տարի առաջ - 13:39 22-06-2022

Քանի հոգի է տուգանվել արգելված վայրում ծխելու համար

Հանրային վայրերում ծխելու համար ոստիկանությունը շուրջ 900 արձանագրություն է կազմել։ Այս մասին, Oragir.news-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացնում են ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունից։

Ըստ ոստիկանության պատասխանի՝ տնտեսվարողները իրենց տարածքում ծխելու համար չեն տուգանվում, այլ տուգանվում է այն քաղաքացին, որը խախտել է ծխելն արգելող կանոնները․ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173.2-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ օգտագործման սահմանափակման արգելքը խախտելու համար՝ ֆիզիկական կամ պաշտոնատար անձանց նկատմամբ։ Հետևաբար, հարցմամբ նշված վայրերում սույն արգելքը խախտելու համար պատասխանատվությունը կրում է կոնկրետ խախտող անձը, այլ ոչ թե տնտեսվարող սուբյեկտը։ Այսինքն՝ ոստիկանության կողմից հիշյալ խախտման համար տնտեսվարող սուբյեկտներ պատասխանատվության չեն ենթարկվում։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2022թ.-ին ոստիկանության ծառայողների կողմից ՀՀ ամբողջ տարածքում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի դրույթները խախտելու կապակցությամբ ՎԻՎ ՀՀ օրենքի 173.2-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 900 արձանագրություն»։

Նշենք, որ 173.2 հոդվածի համաձայն՝ «օրենքով սահմանված ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ օգտագործման սահմանափակման արգելքը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձի նկատմամբ` հիսնապատիկի չափով: Նույն արարքն այն պաշտոնատար անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված վարչական տույժի կրկնապատիկի չափով»:

Հիշեցնենք նաև, որ հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքը ուժի մեջ է մտել այս տարվա մարտի 15-ին։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում