Ղազախստանը նախատեսում է արգելք մտցնել վեյփերի վաճառքի և ծխելու համար
copy image url

Ղազախստանը նախատեսում է արգելք մտցնել վեյփերի վաճառքի և ծխելու համար

Ավելին 2 տարի առաջ - 23:51 08-06-2022
Ղազախստանում կարգելվեն վեյփերի վաճառքն ու ծխելը: Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստան պորտալը։

Պատգամավոր Ամանժան Ժամալովը հայտնել է, որ երկրի խորհրդարանը որոշել է փոփոխություններ կատարել «Ժողովրդի առողջության և առողջապահական համակարգի մասին» օրենսգրքում։

«Ղազախստանում ամբողջությամբ արգելվելու են բոլոր տեսակի բուրավետիչների վաճառքը և սպառումը։ Ուստի այս հասկացությունները հանվել են Հարկային օրենսգրքից»,- մանրամասնել է Ժամալովը։

Պատգամավորը տեղեկացրել է նաև, որ Ղազախստանում շուտով ակցիզ կսահմանվի տաքացվող ծխախոտի համար, որը նախկինում չի հարկվել։ Տաքացվող սարքերի ակցիզը կկազմի սովորական ծխախոտի ակցիզային հարկի 70%-ը։

Ամենից շատ դիտված