Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:05 21-06-2022

Քերոբյանը, խոզերն ու թուրքերը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Խոզերի գենետիկական կենտրոն, նրան ուղեկցել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Էկոնոմիկայի նախարարը կարեւորել է խոզաբուծության ոլորտում ծրագրերը։ Այս ամենը շատ խորհրդանշական է:

Հավանաբար խոզաբուծության հանդեպ ուշադրության պատճառն այն է,որ Քերոբյանի նախկին գործունեությունը քյաբաբի, «իքի բիրի» ու ընդհանրապես սննդի հետ է կապված եղել, իսկ գլոբալ իմաստով մեր երկրի շատ ոլորտներ արդեն քանի տարի վերածվել են խոզանոցի:

Մի քանի ամիս առաջ էկոնոմիկայի նախարարն ասել էր, թե 2022 թվականի ապրիլին, օրինակ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 108.8%, իսկ հունվար-ապրիլին նույնիսկ 109.4% է եղել: Հավանաբար, խոզաբուծության շնորհիվ նա ցանկանում է տնտեսական ակտիվության ցուցանիշը կրկնապատկել, ինչպես տուրիզմի դեպքում էր 319 % աճ կանխատեսել:

Նա այնքան բազմակողմանի է դիտարկում ամեն ինչ եւ իրականության այնպիսի յուրահատուկ ընկալում ունի, որ խցանումներն էլ էր տնտեսական աճով պայմանավորում:

Իսկ խոզաբուծության հետ կապված՝ գուցե Քերոբյանն այլ հայրենանպաստ ու ազգասիրական հեռահար նպատակներ ունի. օրվա իշխանությունները Հայաստանը թրքացնելու ու ադրբեջանականացնելու կուրս են վերցրել, իսկ խուզաբուծությունն ուղիղ ճանապարհ է այդ ամենի դեմն առնելու համար: Չէ՞ որ թուրքերը խոզի միս չեն ուտում:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ