Արտաքին 4 տարի առաջ - 12:46 21-12-2021

Էրդողանը ցանկանում է, որ թուրքերը լիրա գնեն՝ դրա անկման ֆոնին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ազգային արժույթի փլուզման դեմ պայքարի արտակարգ միջոցների մասին, քանի որ լիրայի փոխարժեքը հունվարից ի վեր կրկնակի նվազել է։ Միևնույն ժամանակ, դա չի ենթադրում ցածր տոկոսադրույքների քաղաքականության մերժում, որն էլ, ըստ միջազգային փորձագետների գնահատականների, այս իրավիճակի պատճառն է, հաղորդում է Bloomberg-ը։

Թուրքիայի ղեկավարը դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով թուրքական լիրա գնել և խնայողությունները պահել ազգային արժույթով, ոչ թե՝ դոլարով։ Էրդողանը խոստացել է, որ մի քանի ամսից ինֆլյացիան կնվազի և լիրայի փոխարժեքը կբարձրանա։ Այժմ երկրի բնակչությունն իր խնայողությունների մոտ 60%-ը արտարժույթի է վերածել։

Նշվում է, որ թուրքական ազգային արժույթը իջել է մեկ դոլարի դիմաց 17 լիրայի, սակայն երկրի նախագահի ելույթից հետո ​​բարձրացել է մեկ դոլարի դիմաց 15 լիրայի։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ