Արտաքին 4 տարի առաջ - 14:28 21-06-2022

ՌԴ-ն Լիտվային մեղադրում է Կալինինգրադը շրջափակելու մեջ

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Կալինինգրադ՝ մասնակցելու համար ազգային անվտանգության հարցերով խորհրդակցությանը՝ Լիտվայի հետ փոխհարաբերությունների նոր սրման ֆոնին։

Ավելի վաղ Վիլնյուսը որոշում էր կայացրել հունիսի 18-ից սահմանափակել իր տարածքով բեռների երկաթուղային տարանցումը՝ նախատեսված Կալինինգրադի մարզի համար։

Արգելքը վերաբերում է ածխին, ռեակտիվային վառելիքին, որոշակի արժեքից բարձր կենցաղային տեխնիկային, շինանյութերին, ցեմենտին, մետաղներին, բնափայտին, ավիացիոն և տիեզերական արդյունաբերության մեջ օգտագործվող բարձր տեխնոլոգիական արտադրանքներին և այլն:

Վիլնյուսը հայտարարում է, որ գործում է Եվրամիության հակառուսական պատժամիջոցների շրջանակներում։

Մոսկվան մեղադրել է Լիտվային տարածաշրջանի նպատակաուղղված շրջափակման համար և խոստացել պատասխան միջոցներ ձեռնարկել։

Բացատրություններ տալու համար ՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Սմոլենսկայա հրապարակ է եկել նաև Ռուսաստանում Իտալիայի դեսպանը։ Նրա դերը Ռուսաստանի և Լիտվայի միջև առևտրային վեճում դեռ պարզ չէ։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
09:42 Վանաձորում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ