Ներքին 1 ժամ առաջ - 09:30 21-09-2026

Մի ՃՈ էլ պետռեգիստրն է. Առուշանյանները գոլդն են սիրում

Երբ «Առանցք» ՍՊԸ֊ի անունից նրա հիմնադիր Գագիկ Առուշանյանը որդու` Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ավտոմեքենայի համար աստղաբաշխական գնով (նշվում է 157 միլիոն դրամ) ձեռք բերեց գոլդ համարանիշ, հասարակությունը այն միանշանակ չընդունեց, քանզի մոտ 50 միլիոն դրամ շահութահարկ վճարող կազմակերպությունը կարո՞ղ է նման շռայլություն թույլ տալ։

Սակայն պարզվում է Առուշանյանների համար գոլդը սկզբունքային հարց է, քանի որ նրա քույրը` Հերմինե Առուշանյանը, գրանցվելով որպես անհատ ձեռնարկատեր, ստացել է 77999444 ՀՎՀՀ֊ն (հարկ վճարողի հաշվառման համար)։

Այստեղ մտահոգիչ է նաև հետևյալը` եթե ՆԳՆ֊ն ունի գոլդ համար տրամադրելու ընթացակարգ, ապա Պետական ռեգիստրի գործակալությունը, կարծում ենք, այն չունի, բայց պարզվում է «որոշակի դեպքերում» Նիկոլ Փաշինյանի նորահայտ դաշնակիցների համար դա հնարավոր է։

Ամենից շատ դիտված