Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 13:39 21-06-2022

Դմիտրի Մուրատովը Նոբելյան մեդալը վաճառել է 100 մլն դոլարով և գումարը կնվիրաբերի ուկրաինացի փախստական ​​երեխաներին

Անցած տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը ԱՄՆ-ի Heritage աճուրդի տանը 103.5 միլիոն դոլարով վաճառել է իր Նոբելյան մեդալը։

Ամբողջ հասույթը լրագրողը նվիրաբերելու է ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային օգնության հիմնադրամին՝ պատերազմից տուժած ուկրաինացի փախստական ​​երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու համար։

Մուրատովը 2021թ.-ին Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել «խոսքի և ինքնարտահայտման ազատության պաշտպանությանն ուղղված ջանքերի համար, որը ժողովրդավարության և կայուն խաղաղության հիմնարար պայման է»։ Նրա հետ միաժամանակ Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել Մարիա Ռեսան՝ Ֆիլիպիններում Rappler լրատվական կայքի հիմնադիրը։

Մուրատովն իր մեդալը աճուրդի է հանել հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն