Ավելին 4 տարի առաջ - 23:06 20-06-2022

Մոսկվայի քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել Ռուսաստանի տարածքում Meta ընկերության արգելքը


Մոսկվայի քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել Ռուսաստանի Դաշնության տարածքում Meta ընկերության (ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն) արգելքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Առաջին ատյանի դատարանի որոշումը ճանաչվում է օրինական և հիմնավորված, «Meta» ընկերության ներկայացուցիչների բողոքը մերժվում է»,– վճռել է դատավորը։

Ընկերության գործունեությունը արգելելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտել։

Հունիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել Մոսկվայի քաղաքային դատարան՝ Meta Platforms-ը որպես ծայրահեղական կազմակերպություն արգելելու որոշումը օրինական ճանաչելու համար։

Meta-ին պատկանող Instagram և Facebook սոցիալական ցանցերի գործունեությունը մարտին ճանաչվել է ծայրահեղական և արգելվել Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Արգելափակման պատճառ է դարձել հաղորդագրությունն այն մասին, որ ընկերությունը մի շարք երկրներում ժամանակավորապես թույլ կտա Facebook-ին և Instagram-ին չարգելափակել օգտատերերի՝ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած զինվորականների նկատմամբ բռնության կոչերը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան