Ավելին 3 տարի առաջ - 21:56 28-09-2023

Ինչ է ցուցադրել Մարկ Ցուկերբերգը Meta Connect 2023-ում

Ի՞նչ է Meta AI-ը: Ընդհանուր առմամբ, եթե նախկինում օգտագործել եք նեյրոնային ցանցի այլ չաթ-բոտեր, կարող եք պատկերացնել, թե ինչ կարող է անել Meta AI-ը: Բացի այդ, Microsoft-ի Bing-ի հետ համագործակցությամբ, Meta AI-ը կկարողանա պատասխանել հարցերին, որոնք սովորական չաթ-բոտերը չեն կարող անել, քանի որ չունեն ինտերնետ հասանելիություն:

Meta AI-ը կարող է նաև պատկերներ ստեղծել, ինչպես աշխատում են Midjourney-ը կամ DALL-E-ն: Եվ այս ամենը հասանելի կլինի անվճար։

Meta-ն նաև գործարկում է AI Studio, որի հետ ընկերությունները կկարողանան օգտագործել իրենց տեխնոլոգիաները՝ մշակելու իրենց սեփական չաթ-բոտերը, ինչպիսիք են տեխնիկական աջակցությունը կամ էլեկտրոնային առևտրի չաթ-բոտերը:

Նոր Meta Quest 3 AR սաղավարտը կարժենա 499 դոլար և կունենա 2064x2208 չափսի էկրան: Այն հասանելի կլինի տարբեր գույների, որոշակի հարմարեցմամբ: Մեկ սեղմումով կկարողանաք միացնել խառը իրականությունը, որի միջոցով հնարավոր կլինի հավաքել վիրտուալ Լեգո ձեր իսկ գրասեղանի վրա: Սաղավարտը կարող է նաև ամպային տեխնոլոգիաների միջոցով գործարկել խաղեր Microsoft Game Pass-ից: Սրանք հազարավոր խաղեր են անմիջապես սաղավարտի մեջ, որոնք կլինեն հասանելի: Apple ընկերության սաղավարտը, իր բոլոր առավելություններով հանդերձ, արժե երեք անգամ ավելի ու չունի նման տեխնոլոգիական հնարավորություններ։

Ray-Ban Smart Glasses-ը կհամալրվի Meta AI-ի տեխնոլոգիայով և 12 մեգապիքսել տեսախցիկով, կունենա նորացված խոսափող և աղմուկի նվազեցման համակարգ, թարմացված բարձրախոսներ, որոնք այժմ կլինեն 50%-ով ավելի բարձր: Դուք կարող եք նրան հարցեր տալ և իրական ժամանակում ստանալ պատասխաններ: Ակնոցների միջոցով հնարավոր կլինի ուղիղ եթեր հեռարձակել Instagram-ում և Facebook-ում։ Ակնոցները դարձել են ավելի թեթև ու բարակ, և կունենան 150 հարմարեցված տարբերակներ, ներառյալ թափանցիկը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է