Իրանական արտադրողը կզբաղվի 72 մարդու համար նախատեսված ուղևորատար ինքնաթիռի ստեղծմամբ։ Համապատասխան հանձնարարականով հանդես է եկել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։
«Իրանական արտադրողը ստեղծում է տարբեր տեսակի թռչող միջոցներ՝ համաշխարհային չափանիշներին համապատասխան: Ես նրանց հանձնարարել եմ ստեղծել ինքնաթիռ՝ նախատեսված 72 ուղևորի համար. դա իրագործելի խնդիր է»,- նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը:
Իրանը քաղաքացիական ավիապարկի թարմացման կարիք ունի, ինչի մասին բազմիցս հայտարարել են տեղական իշխանությունները: Իրավիճակը սրվել է արևմտյան պատժամիջոցների պատճառով, որոնք օտարերկրյա ավիաընկերություններին թույլ չեն տալիս Իսլամական Հանրապետության տարածքում ուղղակիորեն ինքնաթիռներ վաճառել և սպասարկել տեխնիկա։ Հնացած ավիապարկի խնդիր ունեն նաև երկրի զինված ուժերը։