Ներքին 4 տարի առաջ - 17:27 17-06-2022

Մտքի նման թռիչքը չի խրախուսվում․ ԳԹԿ խոսնակը լուսանկարներ է հրապարակել այսօրվա քննությունից


ԳԹԿ խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը լուսանկարներ է հրապարակել այսօր տեղի ունեցած մաթեմատիկայի միասնական քննությունից։

Նա գրել է․ «Սա այսօրվա՝ մաթեմատիկայի քննության «ռազմավարն» է։ Հարգելի՛ ծնողներ, հարգելի՛ դիմորդներ, մեր սիրելի՛ երեխաներ, մի՛ արեք նման բան։ Այսպիսի խախտում անելով և քննասենյակից հեռացվելով՝ դուք կորցնում եք միակ շանսը։

Միասնական քննությունը մեկ անգամ է հանձնվում։ Արժե՞ ռիսկի դիմել, չէ՞ որ ձեզ զգուշացնում են հանձնել կապի բոլոր միջոցները, նույնիսկ եթե չեք օգտագործելու։ Մի՛ արեք։ Ուղղակի ՄԻ՛ ԱՐԵՔ։

Հ.գ. Հուշաթերթիկով շիշը կապի միջոց չէ, բայց, միևնույնն է, մտքի նման թռիչքը չի խրախուսվում»։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել