Ներքին 3 տարի առաջ - 18:16 23-11-2022

Անկանխիկ վճարումը խրախուսվում է ամենուր, բայց ոչ Մետրոպոլիտենում

Վերջին շրջանում Կառավարությունը մշակում է մեխանիզմներ՝ տարբեր ոլորտներում վճարման կանխիկ եղանակից անկանխիկի անցնելու համար։

Վճարման կանխիկ եղանակից անկանխիկի անցման այս ֆոնին Oragir.News-ը ահազանգ է ստանում, որ Երևանի Մետրոպոլիտենում հնարավոր չէ անկանխիկ եղանակով վճարում կատարել։

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից Oragir.News-ին հայտնեցին, որ անկանխիկ եղանակով վճարման համակարգ մետրոպոլիտենում երբեք չի եղել։ Նախկինում ունեցել են քարտային համակարգ, ուղևորները գնել են քարտ, լիցքավորել են այդ քարտը, հետո մոտեցրել են այդ քարտը վճարային համակարգին և գումարը գանձվել է։

«Այդ համակարգը կոչվել է ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգ, դա համարվում էր քարտային համակարգ, քանի որ քարտեր ունեին ուղևորները, որ պարբերաբար լիցքավորում էին և ամեն անգամ չէի մոտենում, 100 դրամ վճարում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատարյանը։

«Ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգ մեզ մոտ ժամանակավորապես դադարեցվել է՝ տեխնիկական խնդրի առկայության պատճառով, միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Երևանը պետք է ունենա մեկ վճարման համակարգ, դեռևս սպասում ենք նման համակարգի ներդրմանը»,- ասաց Խաչատրյանը՝ ավելացնելով․ «Մեզ մոտ առկա է տեխնիկական խնդիր, որն այս պահին լուծել հնարավոր չէ, ահռելի գումարի ներդրում է հարկավոր, նպատակահարմար չենք գտել այս պահին այդ գումարը ներդնելու, այդ իսկ պատճառով կսպասենք, երևի, նոր փոփոխությունների»։

Հարցին, թե ուղևորների կողմից դժգոհություն չկա՞ համակարգի բացակայության պատճառով, Խաչատրյանն ասաց. «Հարցը գտնվում է տնօրինության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի ուղևորները հավուր պատշաճի սպասարկվեն»։

Խոսելով նախկինում եղած համակարգից՝ Խաչատրյանն ասաց. «Նախկինում եղել է քարտային համակարգով վճարում, բայց քանի որ այդ քարտային համակարգի պիտանելիության ժամկետը 10 տարի էր, դա 10 տարուց ավելի էր կիրառվում, և արտադրող ընկերությունը չուներ մասեր, որպեսզի կարողանար վերանորոգել, այդ իսկ պատճառով քարտային վճարումը կասեցվել է տևական ժամանակ»։

Խաչատրյանը նաև ասաց, որ հասարակական տրանսպրտի միասնական տոմսային համակարգը անցման տենդերը արդեն հայտարարված է, քայլեր արվում են՝ մեկ վճարային համակարգի անցման համար։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել