Միտք Ներքին 4 տարի առաջ - 17:05 17-06-2022

Մահվան խորհրդանիշը «Կյանքի պուրակ» է կառուցում

Այսօր Կառավարության նիստին հազարավոր զոհերի «հեղինակ-կատարող» Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանում՝ բուսաբանական այգում, նահատակների հիշատակին նվիրված այգի կկառուցվի։«Մենք մասշտաբային ծրագիր ենք իրականացնում․ նահատակների հիշատակին նվիրված այգի ենք ստեղծում Երևանի բուսաբանական այգու տարածքում։ Մենք այդ նախագիծն անվանում ենք «Կյանքի պուրակ», ու մեր տրամաբանությունն այն է, որ դա պետք է լինի մի տեղ, որտեղ մարդիկ գնան, ընտանիքներով ժամանակ անցկացնեն, երեխաները խաղան, վազվզեն, ու դա պետք է ընդգծի կյանքի տրամաբանությունը, ոչ թե մահվան», - ասաց նա։

Հիշեցնենք՝ սա ասում է Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, որը կարող էր Արցախը հանձնել, բայց առանց զոհերի, սակայն ինքը նախընտրեց հազարավոր զոհերով հանձնել, որովհետև ինքը սիրում է, որ զոհ է լինում։ Ինքն իրեն միշտ զոհի տեղ դրած է ապրել, հիմա ուզում է վրեժ լուծել մարդկությունից՝ իրական զոհեր «պարգևելով» ինքն իրեն։ Դրա համար նա դիտավորյալ պատերազմի տարավ երկիրը ու հազարավոր տղաների էլ մահվան բերան տարավ։ Հիմա եկել ու ասում է՝ ես ձեզ համար պուրակ կկառուցեմ, անունն էլ կդնեմ «Կյանքի պուրակ»։

Այսինքն՝ ես ձեզ կտանեմ, կսպանեմ, որ ես ու իմ շրջապատն ապրենք ու ավելի լավ ապրենք, քան նախկինում էինք ապրում, դրա համար ես ձեր պատվին իմ կյանքի պուրակը կկառուցեմ, որ ես գամ այնտեղ, և իմ հոգին փառավորվի։ Սա իմ կյանքի պուրակն է լինելու ձեր մահվան հաշվին։ Եթե դուք չմեռնեիք, ես այս կյանքը չէի ունենա, որ հիմա ունեմ ու վայելում եմ։ Ահա սա է փաշինյանական «Կյանքի պուրակի» հիմնական գաղափարը։ Եւ նա դա անում է ահասարսուռ ու անսպառ ցինիզմով։ Ու դա նրա մոտ լավ է ստացվում, ամենից ավելի լավ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող