Արտաքին 4 տարի առաջ - 15:03 17-06-2022

Վրաստանը կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ մի շարք պայմանների կատարման դեպքում. Եվրահանձնաժողով

Վրաստանը կարող է ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ միայն մի շարք պայմանների կատարման դեպքում։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Մենք խորհուրդ ենք տալիս (Եվրոպական) Խորհրդին Վրաստանին տրամադրել եվրոպական հեռանկար, իսկ հետագայում գնահատել երկրի կողմից մի շարք պայմանների կատարումը՝ մինչ նրան թեկնածուի կարգավիճակ տրամադրելը»,- ասել է նա:

Պատասխանելով հարցին՝ կապված ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի հայտի հեռանկարների հետ, ֆոն դեր Լյայենն ասել է, որ Եվրահանձնաժողովի որոշումը «հսկայական քայլ» է երկրի համար եվրաինտեգրման տեսանկյունից։

«ԵՄ դռները լայն բաց են: Այժմ ամեն ինչ կախված է Վրաստանից, որը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի հետագա առաջընթացի համար։ Երկրին, քաղաքական գործիչներին անհրաժեշտ է միավորվել»,- հայտարարել է նա։

Միաժամանակ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Ուկրաինային և Մոլդովային անհապաղ տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուների կարգավիճակ։

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»