Ներքին 3 տարի առաջ - 18:44 16-06-2022

Մեծամորը և Պոլյարնիե Զորին հռչակվել են քույր քաղաքներ

Մեծամոր համայնքը միջազգային համագործակցության ոլորտում ակտիվ գործունեություն է սկսել: Ռուսաստանի Դաշնության Պոլյարնիե Զորի քաղաքի հետ կնքվել է համագործակցության հուշագիր, որում ամրագրվել է նաև, որ երկու քաղաքները ճանաչվում են քույր քաղաքներ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

Այս հուշագրի ստորագրումը, Մեծամոր համայնքի ղեկավար ընտրվելուց հետո, Վահրամ Խաչատրյանի առաջին նախաձեռնությունն է միջազգային համագործակցության ոլորտում և այն կյանքի է կոչվել:

Պոլյարնիյե Զորի քաղաքը Մեծամորի քաղաքի հետ կապող օղակ ունի. այս քաղաքում գտնվող Կոլայի ատոմային կայանի օրինակով է կառուցվել Հայաստանի ատոմային էլեկտրոկայանը, որի համար տուրբինները Խորհրդային Միության տարիներին տեղափոխվել են հենց այս քաղաքից: Պոլյարնիյե Զորին և Մեծամորը կառուցվել են որպես ատոմակայանների բնակիչների կեցության ավաններ, որոնք հետագայում ստացել են քաղաքների կարգավիճակ: Այժմ քաղաքներում բնակվում են ԱԷԿ-ների նախկին և ներկա աշխատակիցները, իսկ ինչպես նախկինում, այդպես էլ 2018-2022 թվականներին Ռուսաստանի Դաշնության «Ատոմէներգոռեմոնտ» բաժնետիրական ընկերության տարբեր մասնաճյուղերի, ինչպես նաև «Կոլատոմէներգոռեմոնտ» մասնաճյուղի ավելի քանի 100 մասնագետները, ովքեր հանդիսանում են Պոլյարնիյե Զորի քաղաքի բնակիչներ մասնակցել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին և պատվով կատարել իրենց մասնագիտական աշխատանքը:
Մեծամոր համայնքի ղեկավարի խորհրդական Վլադիմիր Ստեփանյանը Պոլյարնիյե Զորի քաղաքապետ Մաքսիմ Պուխովի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Հուշագրի կնքումից հետո Վլադիմիր Ստեփանյանը Պոլյարնիյե Զորի համայնքապետարանի աշխատակազմին և քաղաքի բնակիչներին բարեմաղթանքներ է փոխանցել Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի անունից:

Ողջույնի իր խոսքում, նա, հղում անելով հայ-ռուսական արդի փուլի շոշափելի ձեռքբերումներին, վստահություն է հայտնել, որ այդ հուշագրով նույնպես կնպաստեն համայնքների համագործակցության ձևաչափում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:

«Կարծում եմ՝ այս հուշագիրն օրինակ կծառայի այլ համայնքների համար, որպեսզի համագործակցության այս ձևաչափը կիրառվի նաև այլ համայնքներում»,- նշել է Վլադիմիր Ստեփանյանը:

Կողմերը պայմանավորվել են ակտիվ համագործակցել քույր քաղաքների հումանիտար, առևտրատնտեսական, փոքր ու միջին բիզնեսի ոլորտներում, ինչպես նաև՝ զբոսաշրջության, մշակույթի, սպորտի և երիտասարդության զարգացման հարցերում։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»