Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:20 16-06-2022

Դուք անաչա՞ռ եք, թե՞ ի սկզբանե ունեցել եք կանխակալ կարծիք. ԲԴԽ-ն քննում է Ռուբեն Վարդազարյանին պատասխանատվության ենթարկելու հարցը

ԲԴԽ-ում ընթանում է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) վարույթի քննությունը։

Նիստի սկզբում հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել վարույթը կարճելու, ապա նաև հետաձգելու վերաբերյալ։

Խորհուրդը լսեց վարույթը կարճելու վերաբերյալ Օրբելյանի հիմնավորումները և մերժեց։ Այնուհետև մերժվեց նաև վարույթի քննությունը հետաձգելու վերաբերյալ Օրբելյանի միջնորդությունը։ Փաստաբանը նշել էր, որ չի կարող մասնակցել նիստին, քանի որ գտնվում է Սյունիքի մարզում՝ մասնակցելու նախապես նշանակված դատական նիստին, ուստի խնդրում է հետաձգել այն։ ԲԴԽ-ն հետաձգման միջնորդությունը մերժելուց հետո անցավ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությանը։ Այն ներկայացրեց ԲԴԽ գիտնական-անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

Միջնորդության հեղինակները կարծում են, թե Վարդազարյանը գնահատական է տվել ՍԴ որոշմանը՝ առանց ծանոթանալու ամբողջական որոշմանը, թույլ է տվել հեգնական արտահայտություններ, որով քննադատվում է ՍԴ որոշումը, կասկածի տակ է դնում հիմնավորվածությունը, օբյեկտիվությունը և անաչառությունը, կասկածի տակ են դրվում նաև ԲԴԽ-ի վերջին 1,5 տարվա գործունեությունը, որոշումները։ Վարդազարյանի՝ «այս որոշմամբ, ցավոք, բացվեց այն դուռը, որ այս կամ հաջորդ իշխանությունները կարող են գտնել 95-ամյա մի զառամյալ ծերունի իրավաբանի և ուղարկել ԲԴԽ» արտահայտությունը, ըստ հանձնախմբի, կասկածի տակ է դնում հետագա հնարավոր կազմի պրոֆեսիոնալիզմը, հեղինակազրկում ԲԴԽ-ն և դատական իշխանությունը։

Բեքմեզյանն ասաց, որ թեև Վարդազարյանի՝ որպես դատավորի լիազորությունները կասեցված են, սակայն նա շարունակել է մնալ ԲԴԽ նախագահ, ակնհայտ է, որ նա նման արտահայտություններ չի կատարել որպես դատավոր, այլ որպես ԲԴԽ անդամ, տվյալ դեպքում՝ նախագահ, հետևաբար վարքագծի կանոնները տարածվում են նրա նկատմամբ։

Այնուհետև ԲԴԽ դատավոր-անդամ Անի Մխիթարյանը հարցեր ուղղեց հանձնախմբի անդամներից Լիպարիտ Մելիքջանյանին։ Նա նախ հետաքրքրվեց, թե արդյոք վերջինս անաչառ համարում է իրեն, թե՝ ոչ.«Ամբողջ միջնորդության մեջ նշում եք, որ կարծում եք, որ թույլ է տրվել խախտում, տպավորություն է, որ Դուք այնքան էլ վստահ չեք, որ Վարդազարյանը թույլ է տվել կարգապահական խախտում»։

Մինչ Մելիքջանյանը կպատասխաներ հարցին, Բեքմեզյանը միջամտեց՝ նշելով, որ հանձնախումբն առավել քան օբյեկտիվ է։ Նա նաև նշեց, որ հանձնախումբը որոշել է, որ ինքն է պատասխանելու հարցերին, ինչին արձագանքելով՝ Մխիթարյանը նշեց, որ նրան ևս հարցեր ունի։

Նկատենք նաև, որ Անի Մխիթարյանի հարցի ընթացքում Ջհանգիրյանը վերցրել էր խոսափողը, որով ձայնագրվում էր նիստը, տեղափոխել այն իր մոտ, սակայն խոսափողը շուտով վերադարձվեց, և Մխիթարյանը շարունակեց հարցեր ուղղել։ Այնուհետև Մխիթարյանն ընդգծեց, որ հարցեր ունի Վարդազարյանին և ակնկալում է, որ նման հնարավորություն կունենա, ուստի նա նաև միջնորդեց նիստը մեկ շաբաթով հետաձգելու մասին՝ Վարդազարյանի և նրա ներկայացուցչի ձայնը լսելի դարձնելու նպատակով։

Անի Մխիթարյանի միջնորդությանը միացան Մեսրոպ Մակյանը, Սերգեյ Չիչոյանը։

ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում որոշում կայացրեց մերժել նաև Մխիթարյանի միջնորդությունը, ապա հեռացավ խորհրդակցական սենյակ։ ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի հունիսի 23-ին՝ ժամը 13.55-ին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան