Արտաքին 4 տարի առաջ - 11:19 16-06-2022

Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարները պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ մեկնել են Ուկրաինա

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ ժամանել են Ուկրաինա։

Ինչպես հաղորդում է իտալական La Reppublica թերթը, նրանք արդեն հատել են լեհ-ուկրաինական սահմանը։

Իտալիայի կառավարության մամուլի գրասենյակը հրապարակել է երեք երկրների ղեկավարների համատեղ լուսանկարը, որն արվել է «Ուկրաինական երկաթուղիներ» ընկերության դիվանագիտական ​​գնացքում։ Դրագին, Մակրոնը և Շոլցը մեկնում են Կիև, որտեղ հանդիպելու են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Ըստ իտալական Rai News-ի, նրանց այցը պետք է Ուկրաինային աջակցության ազդանշան լինի՝ նախքան այդ երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ որոշում կայացնելը։

Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը պետք է այս հարցի վերաբերյալ հանձնարարական ներկայացնի (հաղորդվել է, որ աջակցելու են Ուկրաինային թեկնածուի կարգավիճակի տրամադրումը), որից հետո դաշինքի երկրների առաջնորդներն այդ հարցը քննարկելու են հունիսի 23-24-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ