Մամուլ 4 տարի առաջ - 08:27 16-06-2022

Հնարավոր է՝ Հայաստան ժամանի Ջենիֆեր Լոպեսը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

««Հայա» փառատոնի շրջանակներում մոտ օրերս Հայաստան կժամանեն եւ մենահամերգով հանդես կգան աշխարհահռչակ աստղեր։ Հունիսի 25-ին Երեւանում համերգ կտա աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի Զազը, հուլիսի 1-ին նախատեսված է ռեպեր 50Cent-ի համերգը։ «Հայա» փառատոնի, ինչպես նաեւ «Երեւանյան հեռանկարներ» նախագծի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա դեռ ամենը չէ, այժմ բանակցում են այլ համաշխարհային աստղերի հետ եւս, որ նրանց էլ «բերեն» Հայաստան։ Օրինակ՝ Ջենիֆեր Լոպեսի, Էնրիկե Իգլեսիասի, ապագայում՝ նաեւ Շակիրայի հետ։ Այս պահին բանակցում են Լոպեսի եւ Իգլեսիասի հետ, աշնանը նրանց եւս կհյուրընկալեն Երեւանում։

«Բայց հիմա մտածում եմ, որ ավելի լավ է՝ իրենցից մեկը հիմա գա, մյուսը մնա եկող տարի։ Լոպեսի մասով բանակցում ենք հոկտեմբերի առաջին շաբաթվա համար»,- ասաց նա՝ նշելով, որ երկուսի հետ էլ արդեն պայմանագրային փուլի են հասել եւ ամեն օր սպասում են դրական պատասխանի։ Սոնա Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ այս աստղերը մեր տարածաշրջան առաջին անգամ են այցելելու, հարեւան երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, նրանք չեն գնացել եւ այս պահին դեռ նախատեսած այց չունեն, ինչը շարժել է հատկապես ադրբեջանցիների նախանձը։ Նկատենք նաեւ, որ նշված աստղերը մոտ են իրենց կարիերայի ավարտին, եւ նրանց ռեյտինգը միջազգային շոուբիզնեսում շատ բարձր չէ։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան