Ավելին 4 տարի առաջ - 15:08 25-07-2021

Ջենիֆեր Լոպեսը պաշտոնապես հաստատել է, որ հանդիպում է Բեն Աֆլեքի հետ

Ջենիֆեր Լոպեսը պաշտոնապես հաստատել է, որ հանդիպում է Բեն Աֆլեքի հետ՝ Instagram-ի իր էջում տեղադրելով համբույրի լուսանկար:

Ջենիֆեր Լոպեսը տեղադրել է իր ծննդյան մի քանի լուսանկարներ: Վերջին լուսանկարում Լոպեսը գրկում ու համբուրում է կինոդերասան Բեն Աֆլեքին:

Հրապարակումն ստացել է գրեթե հինգ միլիոն «հավանում» և 87 հազար մեկնաբանություն:

Ավելի վաղ Բեն Աֆլեկը և Ջենիֆեր Լոպեսը ավելի մանրամասն ուսումնասիրել են 65 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը:

Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ նրանք մտադիր են ամուսնանալ մինչ այս տարվա վերջ:

Ենթադրվում է, որ Աֆլեքը կարող է ամուսնության առաջարկ անել Լոպեսին հուլիսի 24-ին՝ երգչուհու 52-ամյակին:

2021 թվականի ապրիլին Ջենիֆեր Լոպեսը խզել էր իր նշանադրությունը բեյսբոլի խաղացող Ալեքս Ռոդրիգեսի հետ, որի հետ նա հարաբերությունների մեջ էր 2017 թվականից:

Այս տարվա հունվարին 48-ամյա Աֆլեքը բաժանվել է նաև իր վերջին ընտրյալից՝ 32-ամյա դերասանուհի Անա դե Արմասից:

Աֆլեքն ու Լոպեսը ծանոթացել են 2000-ականներին, նա ամուսնության առաջարկ է արել նրան, բայց հարսանիքը չեղյալ է հայտարարվել: 2004-ի հունվարին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
22:40 Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան
21:43 Երեկվա կարկուտից հետո Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի գյուղեր դեռևս հոսանքազրկված են մնում