Արտաքին Ավելին 3 տարի առաջ - 21:49 15-06-2022

«Գազպրոմը» կանգնեցրել է «Հյուսիսային հոսք»-ի հերթական շարժանիվը

«Գազպրոմը» դադարեցնում է Siemens-ի ևս մեկ գազատուրբինի շահագործումը Պորտովայա կոմպրեսորային կայանում, հայտարարել է ընկերությունը Տելեգրամի իր պաշտոնական ալիքում։ Դա կհանգեցնի դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք» գազատարով գազի արտահանման հերթական նվազմանը։

Եթե ​​մայիսին «Հյուսիսային հոսքով» մղվող գազի օրական ծավալը կազմում էր 170 մլն խմ, ապա այժմ «Գազպրոմը» կկարողանա արտահանել օրական 67 մլն խմ-ից ոչ ավելի։