Արտաքին Ավելին 3 տարի առաջ - 19:05 15-06-2022

Վրաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել

Վրաստանում գրանցվել է կապիկի ծաղիկով մարդու վարակվելու առաջին դեպքը: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Ըստ կենտրոնի՝ վարակակիրը Վրաստան է ժամանել Եվրոպայից։ Վիրուսը թեթև ընթացք է ունեցել։ Հիվանդի հետ շփված անձանց մոտ հիվանդության կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել։

«Հիվանդը համապատասխան բուժում անցնելուց հետո դուրս է գրվել բուժհաստատությունից»,- հայտնել են կենտրոնից։