Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:05 14-06-2022

Տորք Անգեղից մինչեւ Հերոստրատ-Փաշինյան

Շուրջ 10 տարի առաջ տված հարցազրույցներում հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ասում էր, որ կարելի է տեղափոխել միայն չափերով փոքր, կշռով թեթև հուշարձանները, այն էլ ժամանակավոր ապաստանավայր կամ թանգարան տանելու համար, իսկ մյուսները ոչ մի դեպքում չի կարելի տեղափոխել, որովհետեւ դրանք հուշարձան են, ոչ թե հուշանվեր: Ընդ որում, մեր երկրում օրենքն արգելում է հուշարձանների քանդումը:

Բայց Տիգրան Ավինյանի ներկայիս տեղապահ եւ ժամանակավորապես քաղաքապետ աշխատող Հրաչյա Սարգսյանի մտքով անցել է Երևանի «Վահագն Վիշապաքաղ» և «Տորք Անգեղ» հուշարձանները տեղափոխել ավելի տեսանելի վայրեր՝ իբր ավելի լայն շրջանակների համար ճանաչելի դարձնելու նպատակով:

Գրազ կգամ, որ այս իշխանության ներկայացուցիչները տեղյակ էլ չեն, թե ով է Վահագն Վիշապաքաղը կամ Տորք Անգեղը: Ոչ էլ գիտեն, թե ովքեր են հուշարձանների հեղինակները:

Հաստատ նրանք Խորենացի էլ կարդացած չեն լինի, ասենք, միջնակարգ կրթությամբ ու «Կիսաբաց լուսամուտներից» իշխող կուսակցություն գնացած ու պատգամավոր դարձած ՔՊ-ականները որտեղի՞ց այդ ամենն իմանան:

Անգամ մայրաքաղաքի որեւէ զբոսայգում մի զուգարան չկառուցած այս իշխանություններն ինչո՞ւ են ուզում ամեն ինչ քանդել, ջնջել կամ ձեւափոխել:

Եթե տեղափոխությունն այդքան կարեւոր է, ինչու, օրինակ, իբրեւ պարտության ու ապազգայնության հուշարձան Նիկոլ Փաշինյանին վարչապետի աթոռից չտեղափոխել մեղադրյալի աթոռին, չէ՞ որ դրանից երկիրն ավելի կշահի: Ի վերջո, նրա անունը պատմության մեջ մնալու է որպես պատկերավոր ասած՝ Արտեմիսի տաճարը այրած Հերոստրատ, այսինքն՝ մարդ, որ կործանեց Արցախն ու Հայաստանը ու դարձավ հազարավոր տղաների մահվան պատճառ:

Իրոք, նզովյալ լինելու հեռանկարը դաժան բան է:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան