Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:41 13-11-2023

Պարզվում է՝ մենք դատական նիստերին չենք ներկայացել․ Ավինյանը՝ Տորք Անգեղի այգու հետ կապված գործի մասին

Դատական դեպարտամենտը որոշակի տեղեկատվություն է հաղորդել, որը կարևոր է և ուշադրության արժանի։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գոծակարգավարական հերթական խորհրդակցությանն ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Տորք Անգեղի այգու հետ կապված գործն անցել է 3 դատական ատյաններով, 9 դատավոր քննել է և պարզվում է՝ առաջին հերթին մենք ուշացրել ենք պատասխանը, պարոն Մուրադյան, ենթադրաբար, ձեր վարչությունը։ Պարզվում է՝ առաջին ատյանում առհասարակ դատական նիստերին չեք ներկայացել»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ կարիք կա հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել քաղաքապետարանում։

Նա հանձնարարեց վերահսկողության վարչությունը այդ գործով իրեն մանրամասն ներկայացնել եղելությունը՝ ինչ է տեղի ունեցել, ինչու չեն նեկայացել դատական նիստին․

«Այս տեսակի անփութությունը շատ վտանգավոր է, որի հետևանքով մենք իրապես կարող ենք քաղաքի արտաքին տեսքը աղավաղել»,- ընդգծել է Ավինյանը։

Հիշեցնենք, որ նախորդ գործակարգավարականին Ավինյանը նշել էր, որ Տորք Անգեղի այգու մեջ դատարանը պարտադրում է շինթույլտվություն տալ, ինչ իր համար անհասկանալի է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը