Ներքին 3 տարի առաջ - 17:39 21-08-2023

Դատարանը համաձայնեց տեսակապով ապահովել Մուրադ Փափազյանի ներկայությունը հաջորդ դատական նիստերին

ՀՀ վարչական դատարանում, դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի գործով նախնական դատական նիստը։ Նիստին հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը միջնորդություն ներկայացրեց այն մասին, որ Մուրադ Փափազյանը կամ ֆիզիկապես, կամ տեսակապի միջոցով մասնակցի դատական նիստերին։

Դատարանը համաձայնեց տեսակապով ապահովել Մուրադ Փափազյանի ներկայությունը հաջորդ դատական նիստերին։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը Նիկոլ Փաշինյանի հրամանով Հայաստանում հայտարարվել է անցանկալի անձ և արգելեվել է մուտքը։

Նշենք, որ Փափազյանը երկար տարիներ Ֆրանսիայում պայքարել է Հայոց ցեղասպանության և Արցախի միջազգային ճանաչման համար` գրանցելով մեծ հաջողություններ:

Փաշինյանական հայատյաց քաղաքականությունը, երկրորդելով թուրք-ադրբեջանական հայատյացությանը, իր թիրախն է դարձրել ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլև Սփյուռքը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է