Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:44 13-06-2022

10 points go to Երեւանի քաղաքապետարան․ ընդամենը 23 օրում Ծիծեռնակաբերդի խճուղին «ազատագրեցին»

Մայիսի 20-ից սկսած՝ ամենօրյա ռեժիմով Արտակարգ իրավիճակների նախարարությունը ամեն օր մեզ «ավետում էր», որ Երեւանում կա փակ ավտոճանապարհ՝ ոչ ավել, ոչ պակաս Ծիծեռնակաբերդի խճուղին։ Պատճառն այն էր, որ տարածքում փլուզում էր եղել, եւ փաստորեն մեր պետությունից մի ամբողջ 23 օր պահանջվեց ճանապարհը երթեւեկելի դարձնելու համար։ Այստեղ են ասել՝ ձեր իշխանությունն է վատը, մեր իշխանությունը այնքան վատն է, որ մայրաքաղաքի սրտում փլուզումը վերացնում է 20 օրում։ Թեեւ էլի լավ է, կարելի է անգամ մոմ վառել եւ դիֆերամբներ ձոնել այս գործունյա պաշտոնյաներին, ինչպես ասում են՝ 10 points go to Երեւանի քաղաքապետարան։ Չէ՞ որ փլուզումը 20 օրում վերացնելը մի այնպիսի ձեռքբերում է, որ Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետը հարսանիքներում ամենաթանկ ոսկին պարացնող սկեսուրի պես «պախ-պախ»-ով այն ծախում է մեզ վրա։ Սկզբից գրառում է անում, թե 30 րոպեից լավ լուր կասեմ, եւ ահա ուղիղ կես ժամից լսում ենք այդ բաղձալի լավ լուրը՝ Ծիծեռնակաբերդի խճուղին բաց է։

Իսկապես սպասված լուր է՝ դարման մեր վշտերին, սպեղանի մեր վերքերին, փրկություն մեր հայրենիքին, տարոսը Սյունիքի ճանապարհներին, որ բաց եւ ազատագրված լինեն թշնամիներից․․․

Այնպես որ կարող ենք առաջարկել վաղը Նիկոլ Փաշինյանին խճուղու բացման «կարմիր լենտը» անձամբ կտրել, հեչ որ չէ 100 փաստի մեջ կարելի է ընդգրկել, թե ինչպես 23 օրում կարողացան մայրաքաղաքի կարեւորագույն փողոցներից մեկում փլուզումը վերացնել․․․

Ահա սա է փոքրիկ ձեռքբերումներով ուրախանալու արվեստը, որը այս իշխանությոնը մեզ սովորեցրեց՝ բավարարվել նվազագույնով եւ գոհանալ ունեցածով։

Հ․Գ․ Նյութն արդեն հրապարակվել էր, երբ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական էջում տարածվեց հաղորդագրություն, ինչից պարզ դարձավ, որ փլուզված հատվածը բետոնապատնեշով ճանապարհից առանձնացրել են ամրաշինական աշխատանքների համար, ինչի արդյունքում 4 երթևեկելի գիծը դարձել է 3։ Ինչպես ասում են՝ կարեւորը ոգեւորությունն է, նույնիսկ վախենալու է մտածել, թե ինչեր կանեն այսօրվա իշխանությունները, եթե հանկարծ մետրոյի նոր կայարան բացեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող