Արտաքին 4 տարի առաջ - 17:47 13-06-2022

Զելենսկին Արևմուտքին խնդրել է Ուկրաինային ապահովել ժամանակակից ՀՕՊ-երով  

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արևմտյան գործընկերներին կոչ է արել Ուկրաինային ապահովել ժամանակակից հակահրթիռային պաշտպանության համակարգերով։ Նա հայտարարել է, որ ռուսական ներխուժման սկզբից ի վեր ուկրաինական տարածքի վրա արձակվել է ավելի քան 2600 ռուսական հրթիռ։

Ժամանակակից համակարգեր ասելով Զելենսկին, ի թիվս այլ բաների, նկատի ունի իսրայելական «Երկաթե գմբեթը» և ամերիկյան «Պատրիոտ» զենիթահրթիռային համալիրը։

Ուկրաինայի վրա արձակված ռուսական բազմաթիվ թևավոր հրթիռներից շատերը խոցվել են, բայց շատերը հասել են թիրախին:

ՀՕՊ-ը միակը չէ, որ խնդրում են ուկրաինացիները: Նրանք ասում են, որ խիստ կարիք ունեն մեծ քանակությամբ հրետանային համակարգերի, քանի որ Դոնբասի արևելքում մարտերը շարունակվում են:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը