Արտաքին 4 տարի առաջ - 19:37 15-03-2022

Զենք տվեք, փակեք երկինքը, խստացրեք պատժամիջոցները. Զելենսկին՝ Արևմուտքին

Ուկրաինայի նախագահը դիմել է Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ հավաքված մի խումբ արևմտյան երկրների ներկայացուցիչներին: Նա նրանցից զենք, պաշտպանություն և Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ է խնդրել։

Հակառակ դեպքում Պուտինը կգա ձեզ մոտ, ասել է Զելենսկին։

«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ոչնչացրեց բացարձակապես այն ամենը, ինչ պահպանում էր մեր տարածաշրջանի և միջազգային անվտանգությունը»,- ասել է Զելենսկին Դանիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Շվեդիայի և Նորվեգիայի ներկայացուցիչներին։

Նա կրկնել է Ուկրաինայի երկինքը փակելու պահանջը և կշտամբել ՆԱՏՕ-ին, քանի որ դաշինքի որոշ անդամներ «հիպնոսացված են ռուսական ագրեսիայից» և վախենում են, որ ոչ թռիչքային գոտին կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում