Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 13:39 11-06-2022

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հունիսի 14-ից 19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան՝ «կարևորելու ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանը, ժողովրդավարությանը և բարգավաճմանը»։ Այս մասին հաղորդվում է Պետդեպարտամենտի կայքում։

Դոնֆրիդի այցը հարավկովկասյան տարածաշրջան համընկնում է ԱՄՆ-ի և երեք երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։

Իր այցի ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչը պետք է հիշեցնի Բաքվին, Թբիլիսիին և Երևանին, որ իրենք իրավունք ունեն «ընտրելու իրենց ուղին»։

Նա նաև կվերահաստատի ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, այդ թվում՝ աջակցելով քաղաքական, տնտեսական և միջանձնային կապերի զարգացմանը ողջ տարածաշրջանում։

Պետքարտուղարի օգնականը հունիսի 15-ին և 16-ին կմեկնի Ադրբեջան, հունիսի 17-ին՝ Վրաստան, իսկ հունիսի 18-ին կայցելի Հայաստան:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով