Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:18 10-06-2022

Ինչով լցված «կաթսայում» ենք ազգովի

Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ ԱՄՆ-ում Mars ընկերության երկու աշխատակիցներ ընկել են հալեցրած շոկոլադով կաթսայի մեջ։ Իհարկե, վնասվածքներ են ստացել, բայց հավանաբար մեծ ապահովագրություն ունեն եւ կբուժվեն «քաղցր» վնասվածքներից:

Իսկ ի՞նչ անենք մենք, երբ ազգովի ավելի վատ բանի մեջ ենք ընկել, ապահովագրված չենք թեկուզ ոչ Նիկոլի դեմքով՝ Նիկոլի վերարտադրվելուց, եթե հանկարծ երկրում այս պահին արտահերթ ընտրություններ տեղի ունենան:

Ինչ վերաբերվում է ընդդիմությանը, այն առայժմ ընդամենը քայլեցնում է իրենց նախաձեռնած անհնազանդության ակցիաների մասնակիցներին ու հայտարարում, որ շարժումը չի մաշվի, ոմանք ձերբակալվում են, ոմանք՝ ծեծվում: Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալում է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներին, շնորհավորանքներ հղում հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերության գործունեության մեկնարկի կապակցությամբ ու ապրում այնպես, ասես ոչինչ չի էլ պատահել: Ու հող հանձնողն ու հազարավոր զոհեր տվածը շոկոլադի կաթսայում հայտնված ամերիկացիներն են, ոչ թե ինքը:

Նրանից հետ չի մնում ցուցարարներին վիրավորական, իսկ ոմանց բնորոշմամբ՝ անպարտելիության ժեստ ցույց տված կնոջ՝ ԱԺ նախագահ որդին, նա էլ իր սիրելի վոյաժների մեջ է․ Բրյուսելում հանդիպումներ է ունենում ԵԽ գլխավոր քարտուղարի հետ: Զուգահեռ շարունակվում է ՀՀ զինված ուժերի «ապամոնտաժումը» եւ ԳՇ պետին պաշտպանության նախարարի գրպանում տեղավորելու գործընթացը, իսկ նախկին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, այժմ՝ իշխանական պատգամավոր Զարուհի Բաթոյանը մանկապատանեկան որակի TikTok է նկարում ԱԺ դալիճում:

Դե ասեք՝ այսքանից հետո մի՞թե ավելի նախընտրելի չէ հայտնվել Mars ընկերության տաք շոկոլադի մեջ, քան այնտեղ, որտեղ 2018-ից գտնվում է մեր երկիրը:

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր