Ուղիղ եթեր
«Ջրհոր»՝ ջրբաժանի փոխարեն
copy image url

«Ջրհոր»՝ ջրբաժանի փոխարեն

Միտք Ներքին 2 տարի առաջ - 21:59 10-06-2022
Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը շատերին «Հարսանիք Մալինովկայում» ֆիլմի հայտնի դրվագն է հիշեցնում, երբ հերոսներից մեկին այդպես էլ չի հաջողվում ընտրություն կատարել կարմիրների ու սպիտակների բաժանված յուրայինների միջև: Մեզ մոտ գրեթե նույն իրավիճակն է, թերևս՝ գույները փոքր-ինչ ավելի խիտ, մոտեցումն էլ՝ ավելի արմատական… Ավելին, Հայաստանում ընթացող զարգացումներն արդեն ջրբաժանների հռչակման սահմանագծին են հասել: Մինչդեռ ավելի հուսադրող կլիներ միմյանց վերջնական բնաջնջմանը պատրաստ կողմերի՝ «ջրհորի» մոտ հանդիպումը (ովքեր ծանոթ չեն Ստեփան Զորյանի «Ջրհորի մոտ» պատմվածքին ու նրա հիման վրա հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում ստեղծված համանուն ֆիլմին, խորհուրդ կտամ անպայման դիտել)…

Հետաքրքրիր է, չէ՞, թե ինչո՞ւ ենք մենք մշտապես հայտնվում նմանատիպ իրավիճակներում: Որն է այս մղձավանջային դեժավյուի պատճառը: Որ գործող իշխանությունը «նվեր» չէ, որ նրա «խակ» գործելաոճը միանշանակ մերժելի է, անվիճարկելի է: Բայց ինչո՞ւ են, օրինակ, բարենորոգչի «պատմուճանով» ներկայացող նորերը (հասկանալ՝ դեռևս լավ չմոռացված հները) երկրի համար ճակատագրական այս հանգրվանում ցինիկին վայել վարք դրսևորում՝ պետության առանց այդ էլ երերուն ապագան ստորադասելով անձնական ամբիցիաներին ու ամեն գնով (թեկուզ դրսից բերված «տղաների» հաշվին) գործող իշխանությունների տապալմանը հասնելու իդեա-ֆիքսին… Իսկ ցինիկը, ինչպես գիտեք, այն մարդն է, որը գիտի «ապրանքի» գինը, բայց ոչ արժեքը… Վերջիններիս «փիլիսոփայությունը» պարփակված է չբարձրաձայնվող՝ «Ով՝ էշ, մենք՝ փալան» տրամաբանության ենթաշերտերում: Այս փիլիսոփայության լեյտմոտիվը՝ սրա-նրա թևի տակ լինելու հաշվին ու հնարավորության դեպքում, իհարկե, «չաղ ու բախտավոր» գոյության հավերժացումն է: Մակաբույծներին բնորոշ այսօրինակ հաշվարկն իրապես ազգասեր, հայրենանվեր հատվածի մոտ խորշանք ու արգահատանք է առաջացնում: Ազգային արժանապատվության պահպանումը՝ նրանց հեռագնա ծրագրերի մեջ ամենևին էլ չի մտնում: Վերջիններիս արկածախնդրության «Happy end»-ի դեպքում՝ Հայաստանը Թաթարստանի միկրոմոդելն է դառնալու՝ մայր Ռուսաստանի «տաքուկ ծոցում», իհարկե… Իսկ քանի որ Հայաստանում մեծաթիվ է ամերիկացիներից ավելի ամերիկացի և ռուսից ավելի ռուս լինելուն պատրաստ տեսակը, այսօրինակ ապագան ամենևին էլ վարկածային կարող է և չլինել… Այս տեսակը, որին անհայրենիք են կոչում, մեծապես թքած ունի, թե ինչ կմտածեն իրենց մասին ներկա և ապագա սերունդները: Նրանց համար կարևորը թեկուզև գաղջ, բայց երաշխավորված ապագան է, այն ապագան, որը թույլ կտա մարսել նրանց կողմից հայրենիքից հոշոտված միջոցները, նրանց «լափ հանապազօրյան»…

Հ. Գ.- Իբրև վերջաբան կամ՝ մտորման համար․

Թոռը դիմելով պապին, հարցնում է.

- Պա՛պ, ա՜յ պապ, հետաքրքիր է՝ ի՞նչ պիտի վաճառես, որ կարողանաս 220 միլիոնանոց տուն գնես, հը՞:
- Հայրենիքդ, բալես, հայրենիքդ…

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ

Ձեզ գուցե հետաքրքրի