Արտաքին 4 տարի առաջ - 14:18 10-06-2022

Դանիան և Նիդեռլանդները դեմ են, որ Ուկրաինային տրվի ԵՄ թեկնածուի կարգավիճակ. Bloomberg

Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթվա վերջին կարող է պաշտոնապես խորհուրդ տալ Ուկրաինային ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տալու մասին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

ԵՄ որոշ երկրներ համաձայն չեն, որ Ուկրաինային տրվի թեկնածուի կարգավիճակ: Այսպես. գործակալության տվյալներով՝ դեմ են հանդես եկել Դանիան և Նիդեռլանդները, իսկ Գերմանիան առաջարկում է Ուկրաինային տալ թեկնածուի ինչ-որ պայմանական կարգավիճակ։

Կոպենհագենը վստահ է, որ Կիևը բավարար չափով չի համապատասխանում եվրոպական պահանջներին, մասնավորապես՝ ինստիտուտների կայունության հետ կապված չափանիշներին, որոնք երաշխավորում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, հարգանքն ու փոքրամասնությունների պաշտպանությունը, հաղորդում է Bloomberg-ը։ Կիևից, ինչպես գրում է գործակալությունը, պահանջվելու է «սկզբունքորեն բարելավել իր օրենսդրական և ինստիտուցիոնալ բազան»։

Միևնույն ժամանակ, եվրոպական երկրների մեծ մասը դրական է վերաբերվում Կիևի հայտին։ Հունիսի 8-ին կայացած ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ Լեհաստանը, Իռլանդիան և Լիտվան կոչ են արել որոշում կայացնել հօգուտ Ուկրաինայի, Էստոնիայի ներկայացուցիչները նշել են Կիևին հույս տալու անհրաժեշտությունը:

Վերջնական որոշումը ԵՄ երկրների ղեկավարները կընդունեն հունիսի 23-24-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը