Արտաքին 4 տարի առաջ - 23:13 09-06-2022

ՌԴ ՊՆ-ն խոսել է ուկրաինացի զինվորականների մոտալուտ սադրանքի մասին

Ուկրաինայում զինված կազմավորումները սադրանք են նախապատրաստում, որի ընթացքում նախատեսում են կրակել Զմիյովի ՋԷԿ-ի ուղղությամբ և դրանում մեղադրել ռուս զինվորականներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբի ղեկավար, Պաշտպանության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դրա իրականացման համար Խարկովի մարզում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները տեղակայել են հրետանային մարտկոց՝ Զմիյովի ՋԷԿ-ը գնդակոծելու նպատակով»,- ասել է Միզինցևը։

Նրա խոսքով, ռուս զինվորականները մոտալուտ սադրանքի մասին տեղեկություն են ստացել գերի ընկած ուկրաինացի զինծառայողներից։

Եթե ​​ՋԷԿ-ի օբյեկտները ոչնչացվեն, Խարկովի, Պոլտավայի և Սումիի շրջանների բնակչությունը և հարյուրավոր կենսապահովման օբյեկտներ կարող են մնալ առանց էլեկտրականության, հավելել է նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին