Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:54 09-06-2022

Հայաստանում խոշորացված 13 համայնք կմիավորվի 5 համայնքի մեջ

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Հայաստանում արդեն իսկ խոշորացված 13 համայնքներ կմիավորվեն 5 համայնքի մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ արտահերթ նիստում քվեարկությամբ ստացավ 55 կողմ ձայն:

Հայաստանում միավորման, խոշորացման գործընթացը սկսվել է 2016 թվականից ի վեր, և այդ պահից սկսած Հայաստանի 908 բնակավայրեր միավորվել, խոշորացել են, արդյունքում այս պահին կա 72 միավորված համայնք:

Օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է արդեն միավորված 13 համայնքներ միավորել ավելի մեծ փնջերի մեջ, և այժմ գործող միավորված 13 համայնքների փոխարեն ունենալ 5 միավորված համայնք: Արագածոտնի մարզում Թալին և Արագածավան համայնքների միավորման արդյունքում կլինի թվով 34 բնակավայրերով Թալին համայնքը, բնակչությունը՝ 37.5 հազարի չափ, Գեղարքունիքի մարզում Ճամբարակ և Շողակաթ համայնքների միավորումից՝ Ճամբարակ համայնքը՝ 19 բնակավայրով և 15 հազար բնակչությամբ, Լոռու մարզում Ալավերդի, Օձուն, Ախթալա և Շնող համայնքների միավորումից՝ Ալավերդի խոշորացված համայնքը՝ 28 բնակավայրերով և 42 հազար 700 բնակչությամբ, Լոռու մարզում Տաշիր, Մեծավան և Սարչապետ համայնքների միավորումից՝ Տաշիր համայնքը՝ 24 բնակավայրերով և 28 հազար բնակչությամբ և Սյունիքի մարզում Սիսիան և Գորայք համայնքների միավորումից՝ Սիսիան համայնքը՝ 36 բնակավայրերով, 31.5 հազար բնակչությամբ:

Այսպիսով` օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանում այժմ գոյություն ունեցող 79 համայնքների փոխարեն կլինի 71 համայնք, որից 64-ը՝ խոշորացված:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել է լրացում: Ըստ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի՝ համայնքի ավագանու նիստ հրավիրելու հնարավորություն ընձեռվում էր համայնքի աշխատակազմի ղեկավարին, փոփոխությամբ նա փոխարինվել է ավագանու տարիքով անդամով:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի