Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 18:06 09-06-2022

Պոլսո Հայոց պատրիարքը հանդիպել է Մևլութ Չավուշօղլուի հետ

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով հունիսի 9-ին այցելել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն և հանդիպել նրա հետ:

Այս մասին տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքի էջը:

Սահակ Մաշալյանի հետ Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն է այցելել նաև Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ՝ Գերշ. Տ. Խաժակ Ս. Արքեպիսկոպոս Պարսամեանը։

Հանդիպման ժամանակ Չավուշօղլուն հետաքրքրվել է համայնքային ընտրությունների թեմայով և հայտնել, որ կանոնադրության կազմման աշխատանքները հասել են վերջին փուլին և հույս հայտնել, որ շուտով կհրապարակվի:

Խաժակ Սրբազանը Չավուշօղլուին տեղեկացրել է, որ Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850- ամյակին նվիրված արարողություններ են նախատեսվում, ինչպես Հռոմում, այնպես էլ այլ վայրերում, որտեղ հայեր կան:

Չավուշօղլուն հանդիպման ժամանակ խոստացել է Ստամբուլում լինելու դեպքում այցելել պատրիարքարան:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի