Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:15 08-06-2022

Կտամադրվի աջակցության քարտ, որի միջոցով անձին կամ ընտանիքին կմատուցվի սոցիալական ծառայություն՝ տրամադրված գումարի շրջանակներում. փոխնախարար

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի հիմնական զեկուցողն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, որ հանձնաժողովի նիստում ասաց.

«Շուրջ մեկ տասնյակ գորժող կարգեր, որոնց փոփոխությունները, բարեփոխումներն ու բարելավումներ անելու համար Կառավարությունը պետք է կարողանա հիմքեր ունենալ, Կառավարությունը 2021 -2016 թվականների ծրագրով պետք է իրականացնի կարգավորումներ, որոնք այս ծրագրի շրջանակներում շարունակելու են իրականացվել Կառավարությանը ենթաօրենսդրական ակտերով բարեփոխումներ»։

Փոխնախարարի խոսքով՝ սոցիալական պաշտպանության ևս մեկ տեսակ են սահմանում, կացարանով ապահովելու ճկուն քաղաքականության նորմեր.

«Օրինակ՝ չկան բնակարանների փոխհատուցման մեխանիզմներ, աջակցության քարտի գաղափարն ենք առաջարկել, որով պետական վկայագիր՝ որոշակի վավերապայմաններով եւ ձեւով անվանական ֆինանսական փաստաթղով կլինի, որը պետության կողմից սոցիալական ծառայություն մատուցած կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին ֆինանսական փոխհատուցման կամ վկայագիրը ստացած ընտանիքին (անձին) որոշակի գույք ձեռք բերելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու հիմք է տրամադրելու»։

Նախարարի խոսոքով՝ կտրամադրվի աջակցության աջակցության քարտ, որի միջոցով անձին կամ ընտանիքին մատուցվում է սույն օրենքով սահմանված սոցիալական ծառայություն՝ տրամադրված գումարի շրջանակներում։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի