Միտք Ներքին 4 տարի առաջ - 18:00 08-06-2022

Ֆի՞ննը, թե՞ թուրքը. ո՞վ կփոխարինի ռուսին Արցախում

Տարիներ շարունակ և 44-օրյա պատերազմի օրերին Արցախյան հակամարտության կարգավորման վիճելի թեման եղել է խաղաղապահի դրոշը։ Արևմուտքն առաջարկում էր սկանդինավյան երկրների խաղաղապահներ տեղակայել ԵԱՀԿ-ի մանդատով։

Հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվող Արցախի անվտանգության թեման խաղաղապահի դրոշի մասին է։ ՀՀ-ում շրջանառում են վախ՝ իբր ռուսներին հանելուց հետո Արցախում տեղակայվելու են թուրքական զորքեր։ Արդյո՞ք Արցախում թուրքական դրոշով խաղաղապահի մասին ենթադրություններն անհիմն են։

Թուրքիան Արցախ մտավ 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանի հետ պայմանավորված։ Նոյեմբերի 10-ի եռակողմ փաստաթղթի հրապարակման հաջորդ օրը Թուրքիայի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրեցին Արցախում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու հուշագիր։ 2021-ի սեպտեմբերին թուրքերի ներկայությունը երկարաձգվեց ևս 1 տարով։ Այդ օրերին ՌԴ նախագահը Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքը գնահատեց «արդյունավետ»։ «Ռուս-թուրքական այդ գործակցությունը կայունության և հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի լուրջ երաշխիք է»,- ասաց ՌԴ նախագահը։

Ակնհայտ է, որ Արցախում 2020-ի սեպտեմբերից կա ռուս-թուրքական «արդյունավետ» գործակցություն։ Նույնքան պարզ է, որ Արցախում ռուսական ներկայության ջատագովը կամա-ակամա պաշտպանում է նաև թուրքերի ներկայությունը, որովհետև թուրքն ու ռուսը Արցախ են մտել միասին և «արդյունավետ» գործակցում են։ Այդ «արդյունավետ» գործակցությունն է հիմք տալիս ենթադրելու, որ ռուսներն Արցախից հեռանալուց առաջ իրենց տեղը կարող են հանձնել գործընկերոջը։ Այդ «արդյունավետ» գործակցությամբ ոգևորված չեն ԱՄՆ-ն, ենթադրաբար՝ Ֆրանսիայի հրապարակի ցուցարարը և այլք։ Ուստի ենթադրելի է, որ ռուսների հեռանալուց հետո նրանց տեղում կկանգնեն ոչ թե թուրք զինվորները, ինչպես կերազեին թուրքն ու ռուսը, այլ սկանդինավյան երկրների զինվորները, ինչպես բազմիցս առաջարկել է Արևմուտքը։

Իսկ ի՞նչ կփոխվի, եթե, օրինակ, Արցախում ռուսներին փոխարինեն Ֆինլանդիայի և Շվեդիայի զինվորները։ Թուրքիան դեմ է այս երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Ի շարս այլ պատճառների՝ նա հավանաբար հասկանում է, որ եթե ֆինն ու շվեդը գան, ապա Արցախը կարող է ազատ և անվտանգ լինել, իսկ թուրքը ոչ միայն կբաժանվի ռուս քրոջից, այլև ազատ Արցախում մնալու ոչ մի արդարացում չի ունենա։ Կարճ ասած՝ Արցախում ռուսների տեղում թուրքերի կանգնելը հնարավոր է միայն մեկ դեպքում. եթե ՀՀ-ն կրկին մերժի Արևմուտքի առաջարկը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը