Ներքին 4 տարի առաջ - 09:08 08-06-2022

Ավազը կրկնակի և ավել թանկացել է

Համատարած թանկացումների ֆոնին՝ 100 տոկոսից ավել թանկացել է նաև շինանյութը, մասնավորապես ոլորտից ահազանգում են, որ վերջին ամսիների ընթացքում կապույտ ավազը թանկացել է կրկնակի և ավել։

Մեր աղբյուրն ասաց, որ եթե 4-5 ամիս առաջ կապույտ ավազի 1 խորանարդ մետրը 3500-5000 դրամ էր՝ կախված որակից, ապա այժմ 7-ից 10 հազար է, նույնությամբ, եթե ամիսներ առաջ 1 Կամազ կապույտ ավազն արժեր 80 հազար դրամ, հիմա արժեքը 170 հազար դրամ է։

Oragir.news-ը փորձեց ավազի վաճառքով զբաղվող ամենախոշոր ընկերություններից մեկից՝ ML Minig-ից, ճշտել, թե ինչով է պայմանավորված ավազի կրկնակի և ավել թանկացումը, կան արդյոք դրա համար օբյեկտիվ պատճառներ՝ հաշվի առնելով, որ այս ընկերությունը կառավարությունից բազմիցս արտոնություններ է ստացել, շինարարական մրցույթներ շահել։ Ընկերությունից, սակայն, մեր բազմաթիվ զանգերին այդպես էլ չպատասխանեցին։ Նշենք, որ այս ընկերությունը, մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն, պատկանում է ՀՔԾ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանին։

Oragir.news-ը ավազի կրկնակի թանկացման հետ կապված գրավոր հարցում էր ուղարկել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ հարցնելով, թե արդյոք հանձնաժողովի կողմից վերահսկվում է ավազի շուկան, ինչով է պայմանավորված կրկնակի թանկացումը, արդյոք կատարվել են ուսումնասիրություններ, կան այդ թանկացումների համար օբյեկտիվ պատճառներ։ ՄՊՀ-ից պատասխանեցին, որ կուսումնասիրեն շուկան․ «Հաշվի առնելով այն, որ Հանձնաժողովը տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման վերաբերյալ ցանկացած ազդակ դարձնում է պատշաճ քննարկման առարկա, տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից բարձրացված հարցը եւս կուսումնասիրվի Հանձնաժողովի կողմից: Նշված գործընթացի իրականացման տեսանկյունից խիստ օգտակար կլինի նաեւ հարցի վերաբերյալ Ձեզ հայտնի առավել մանրամասն տեղեկությունների տրամադրումը»։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի