Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 23:49 06-06-2022

ՌԴ ԱԳՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 61 քաղաքացու նկատմամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է ԱՄՆ 61 քաղաքացու նկատմամբ անձնական պատժամիջոցների մասին. խոսքը խոշոր ընկերությունների նախկին և ներկայիս թոփ-մենեջերների և պաշտոնյաների մասին է: Դա արվել է «ի պատասխան ռուս քաղաքական ու հասարակական գործիչների, ինչպես նաև հայրենական բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ ԱՄՆ-ի օրեցօր ընդլայնվող պատժամիջոցների»։

Պատժամիջոցների ցուցակում են Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմը, Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը և Netflix-ի ղեկավարներից մեկը՝ Ռիդ Հասթինգսը:

Ցուցակում են հայտնվել նաև OneWeb-ի, Delta Airlines-ի, Universal Pictures-ի, CBS-ի, Moody's-ի, Nasdaq-ի թոփ-մենեջերները։

Ամենից շատ դիտված