Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր չէ պատասխան միջոցներ ձեռնարկել այն երկրների դեմ, որոնք խափանել են իր այցը Սերբիա՝ փակելով օդային տարածքն իր ինքնաթիռի համար։ Նրա խոսքերը հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ինչ վերաբերում է պատասխաններին, մենք երբեք չենք անի այնպիսի բան, որն էլ ավելի կդժվարացնի ժողովուրդների միջև շփումը։ Դրանով զբաղվում են մեր արևմտյան գործընկերները»,- լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասել է նա։
Լավրովը նաև հավելել է, որ Եվրոպայում ավելի շատ «ողջամիտ մարդիկ» են ի հայտ գալիս, որոնք սկսում են մտածել, թե ինչու պետք է Ռուսաստանին թշնամի դարձնել։