Արտաքին 4 տարի առաջ - 16:48 06-06-2022

Թաիլանդը օրինականացրել է կանեփի աճեցումն ու օգտագործումը բժշկական նպատակներով

Հունիսի 9-ից Թաիլանդում թույլատրվում է կանեփի աճեցումն ու օգտագործումը բժշկական նպատակներով՝ առանց կառավարության պատժամիջոցների: Այն օգտագործելու և պահելու մեղադրանքով բոլոր ձերբակալվածներն ազատ կարձակվեն։ Այնուամենայնիվ, մարիխուանա ծխելը, ինչպես նախկինում, արգելված է: Այս մասին հայտնում է The Thaiger-ի թայլանդական պարբերականը։

Թաիլանդի առողջապահության նախարարությունը որոշել է բացառել կանեփը թմրանյութերի ցանկից։ Այս առնչությամբ Թաիլանդի դատարանների ներկայացուցիչ Սորավիտ Լիմպարանգսին հայտարարել է, որ կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, տարածման, օգտագործման և պահման մեջ մեղադրվող բոլոր անձինք ազատ կարձակվեն։ Դատարանը կկարճի նաև գործերը նրանց նկատմամբ, ովքեր համանման մեղադրանքներով ներկայում գտնվում են հետաքննության ներքո: Բացի դրանից, դատարանի որոշմամբ վճարված տուգանքներն ու գրավները կվերադարձվեն։

Փոփոխությունների համաձայն՝ օրինական կերպով կարելի է օգտագործել կանեփի ցանկացած մաս, եթե դրանում թմրանյութերի քանակը չի գերազանցում 0,2%-ը։ Նրանք, ովքեր ծրագրում են կանեփ աճեցնել տանը, պետք է գրանցվեն հատուկ հավելվածում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան