Ներքին Միտք 4 տարի առաջ - 16:57 05-06-2022

Խաղաղության այլընտրանքային տարբերակը պատրանք է

Արցախի իշխանությունները հետևողականորեն շարունակում են անել հնարավորը, որպեսզի Արցախի հարցը չքննարկվի բանակցային գործընթացում։ Հունիսի 3-ին Արցախի պետնախարարը ռուսական ԶՄԼ-ին տված հարցազրույցում ասել է. «Հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը և ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետ դերակատարությունը՝ մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չպետք է Եվրամիության համար դառնա բանակցությունների առարկա»։

ՀՀ իշխանությունը, կարծես, պատրաստ է ընդառաջ գնալ Արցախի ցանկությանը, իջեցնել կարգավիճակի նշաձողը և քննարկել միայն արցախցիների անվտանգության և իրավունքների հարցերը, որոնք Արցախի պաշտոնյաների կարծիքով՝ ապահովվում են ռուս խաղաղապահների արդյունավետ դերակատարմամբ։ Ավելին՝ Արցախի ԱԺ նախագահն ու պետնախարարը կարծում են, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը պետք է Արցախում մնա անժամկետ։ Այսինքն՝ հասկանում են կամ արդեն գիտեն, որ ԵՄ միջնորդությամբ բանակցությունների արդյունքում Արցախում առաջիկայում տեղակայվելու են ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահներ։

Ռուսական պաշտոնական լրատվամիջոցով Արցախի պաշտոնյայի «մտահոգությունները» հանրայնացնելը վկայում է, որ Մոսկվան չի ուզում հաշտվել, որ դուրս է մղվել բանակցային գործընթացից և շուտով դուրս է մղվելու նաև Արցախից։ Դրա ահամար «խնդրել են» Արցախի պետնախարարին խոսելու բրյուսելյան գործընթացի դեմ։ Ավելին՝ հանրային խոսույթում շրջանառվում է խաղաղության ռուսական այլընտրանքային տարբերակը, ըստ որի՝ ենթադրվում է, որ ՀՀ-ն չի դիմադրի ռուսական շանտաժին, ցուցարարին կուղարկի տուն, դուրս կգա բրյուսելյան գործընթացից ու սեպտեմբերյան մի խավար գիշեր կվերադառնա ռուսների գիրկը, որից հետո ռուս-թուրք-ադրբեջանական եղբայրությունը ավարտին կհասցնի 44-օրյա պատերազմով սկսված հակահայկական արշավը, և կբացվի խաղաղության դարաշրջան, ինչպիսին կար խորհրդային բռնազավթման տարիներին։

Չնայած՝ այլընտրանքային այս տարբերակը պատրանք է, բայց ունի ջատագովներ։ Այս մոլորությունը կտևի մինչև ուկրաինա-ռուսական պատերազմի ավարտը և ՌԴ-ի պարտության մասին հայտարարությունը, որից հետո անվիճելի կդառնա, որ բրյուսելյան գործընթացն այլընտրանք չունի։ Մինչ այդ ցուցարարը կմնա փողոցում։ Այս ամենը հասկացող ընդդիմությունը պարտավոր է թեժ պահել ցույցերը, բայց խնայել ցուցարարի առողջությունը, չնետել նրան բախումների մեջ։ Իսկ իրավապահը պարտավոր է հասկանալ, որ Արցախի հարցով ցույցերն ապահովում են բրյուսելյան գործընթացի անշրջելիությունը և չի կարելի բռնություն կիրառել ցուցարարի հանդեպ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը

Ձեզ գուցե հետաքրքրի