Արտաքին 4 տարի առաջ - 11:26 05-06-2022

Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են կրկնակի ավելացնել գազի սվոպային մատակարարումները

Իրանն ու Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել Թուրքմենստանից գազի սվոպային (փոխարինման սխեմայով) մատակարարումների կրկնակի ավելացման վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Իսլամական Հանրապետության լրատվական գործակալությունը (ԻՌՆԱ):

Իրանի նավթի նախարար Ջավադ Ուջին ժամանել է Բաքու։ Նրա այցի ընթացքում հուշագիր է ստորագրվել վառելիքի սվոպային մատակարարումների ավելացման վերաբերյալ։

«Գազի սվոպային մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը ճանապարհ հարթեց այլ ոլորտներում համագործակցության համար, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, առևտուրը»,- նշել է նախարարը։

Նա նաև ասել է, որ Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են ստեղծել իրանա-ադրբեջանական կոմիտե՝ Կասպից ծովում համատեղ հանքավայրերի ուսումնասիրության համար։

Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը 2021 թվականի աշնանը Աշխաբադում համաձայնագիր են ստորագրել վառելիքի սվոպային մատակարարումների վերաբերյալ։ Պայմանագրից հետևում է, որ ամեն տարի Թուրքմենստանից Իրանի տարածքով Ադրբեջան կուղարկվի 1.5-ից 2 միլիարդ խորանարդ մետր գազ։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:56 Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը