Արտաքին 4 տարի առաջ - 18:06 03-06-2022

Մոլդովայում արգելվել է նորությունների հեռարձակումը Ռուսաստանից

Մոլդովայի Հանրապետության խորհրդարանը հինգշաբթի օրը՝ հունիսի 2-ին, օրենք է ընդունել տեղեկատվական տարածքի անվտանգության մասին՝ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարին։ Փաստաթղթի համաձայն՝ լրատվամիջոցներն այլևս չեն կարողանա նորություններ և վերլուծություններ տարածել մի շարք երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից։ Այս մասին հաղորդում է «Տելեռադիո-Մոլդովան»։

Ընդունված օրենքն արգելում է մեդիածառայություններ մատուցողներին և տարածողներին «տեղեկատվական, տեղեկատվական-վերլուծական, ռազմական և քաղաքական բովանդակությամբ հեռուստա և ռադիոհաղորդումներ» հեռարձակել այն երկրներից, որոնք չեն վավերացրել Անդրսահմանային հեռուստատեսության մասին եվրոպական կոնվենցիան: Օրենքի համաձայն՝ եթերում կարող են մնալ ֆիլմեր, երաժշտություն, ժամանցային հաղորդումներ, որոնք չունեն ռազմատենչ ենթատեքստ։

Բացի դրանից, մոլդովական լրատվամիջոցներին արգելել են տարածել ցանկացած երկրի հաղորդումներ, որոնք արդարացնում են ռազմական ագրեսիան, հերքում են ռազմական հանցագործությունները կամ ատելություն են հրահրում: Օրենքի խախտման համար սպառնում է տուգանք՝ մինչև հարյուր հազար մոլդովական լեյ:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:56 Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը