Ներքին 4 տարի առաջ - 21:41 01-06-2022

Մահացել է գեղանկարիչ Ջանիկ Գասպարյանը

95 տարեկանում մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Ջանիկ Գասպարյանը։ Հայաստանի նկարիչների միությունից տեղեկացնում են, որ նկարչի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 2-ին, ժամը 19:00-ին, Բագրևանդ 17, 6 «Ադանա» սգո սրահում:

Ջանիկ Գասպարյանը ծնվել է 1927 թ. մարտի 2-ին Երևանում: 1947 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1953 թվականին` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Նկարչի գրաֆիկական և գեղանկարչական գործերի հիմնական մոտիվը Հայաստանի բնությունն է: Ջանիկ Գասպարյանի ստեղծագործությունները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում և այլուր:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին